«Հրապարակ»․ 25 մլն դրամ՝ որպեսզի ԱԳՆ շենքի լուսավորությունը փոխվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շուտով առավել պայծառ «կշողա»` դեռեւս, սակայն, միայն արտգործնախարարության շենքի շողշողուն տեսքով։ Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը և այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։

Ի դեպ, ոչ միայն ավելացվում են լամպերը, այլև հին լույսերը փոխարինվում են նորերով։ Այս աշխատանքն իրականացնելու է «Բոֆֆո» ՍՊԸ-ն։ Այս նույն ընկերությունն էր փոխել նաև կառավարության շենքի լույսերը․ այն ժամանակ էլ պետական բյուջեից 114 մլն դրամ էին հատկացրել ընկերությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am