Քերոբյանը պատրաստվում է Աբու Դաբի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հոկտեմբերի 15-16-ը նա կլինի Աբու Դաբիում՝ Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: