Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ
Մեկնարկում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։
Օրակարգում՝ քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։
Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին: «Հանրային ձայն»-ն ավելի վաղ նշել էր, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, հետևաբար, սպասվում է, որ չի բոյկոտի նիստը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ.այսպիսով, եթե մյուս ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:
Ուղիղ միացումն`այստեղ