Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ․ Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ․

«Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։  

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-գրել է Խաչատուրյանը՝ հավելելով, որ Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով։

 

Այս թեմայով
am