Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:

Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Առայժմ այսքանը»,-գրել է նա։

Այս թեմայով
am