Այս թեմային չէի անդրադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանական կեղծ լուրերի թիրախում. Իշխան Սաղաթելյան
Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդրադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանական կեղծ լուրերի թիրախում»։
Ավելի վաղ մամուլը գրել էր, թե «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին։