Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում մանրամասներ է հայտնել կուսակցության հետագա քայլերի մասին։

Մասնավորապես, նա նշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու ավագանու առաջին նիստին՝ այդպիսով չապահովելով քվորում և գնալով նոր ընտրությունների․

«Մենք չզբաղվեցինք աթոռակռվով, զբաղվեցինք սկզբունքակռվով»,- իր տեսաուղերձում ասել է Մարությանը։

«Մամուլից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստի, որ քվորում չապահովեն։ Այստեղ մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը»,- ասաց Մարությանը։

Այս թեմայով
am