Արցախի բնակիչների կեսից ավելին Հայաստանում է
Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65.036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Արցախում բնակվում էր 120 հազար մարդ։