Հուսով եմ՝ մոտ ապագայում կբացենք «Զանգեզուրի միջանցքը»․ ՀՀ-ն չպետք է առաջնորդվի նենգ սադրանքներով․ Էրդողան

Ադրբեջանի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել «Ղարաբաղի հայությանը մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում»։ Ինչպես փոխանցում է APA-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

«Հայաստանը չպետք է առաջնորդվի Սփյուռքի նենգ սադրանքներով, հայ ժողովրդի բարեկեցությունն ու կայունությունը գալիս է խաղաղության և համագործակցության, այլ ոչ թե հարևան ժողովուրդների հետ թշնամության միջոցով։ Թուրքիան կնպաստի տարածաշրջանում մշտական ​​խաղաղության հաստատմանը։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք Նախիջևանով կբացենք «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք ցանկանում ենք մեր տարածաշրջանը վերածել աշխարհի ավազանի՝ համատեղ նախագծերի միջոցով, այդ թվում՝ մեր հարեւան Իրանի հետ»,- ասել է Էրդողանը։

 

Այս թեմայով
am