Սարգսյան,Քոչարյան Օհանյան. Ուրիշ էլ ու՞մ է մտադիր դատել Բաքուն (ցանկ).Հրապարակ

Ադրբեջանի զինդատախազությունը անցյալ տարի քրեական գործ է հարուցել՝ կապված, այսպես կոչված «պատերազմական հանցագործությունների հետ», որոնք, իբր, «Հայաստանի Զինված ուժերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։

Այդ մասին գրում է Հաքին․ազ-ը՝ հղում անելով գերատեսչությանը։

 

Նշվում է, որ 297 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ․ նրանքբոլորը հետախուզման մեջ են։

 

Ցուցակում ընդգրկված է Արցախի նախկին նախագահ ԱրայիկՀարությունյանը։

 

2022 թվականի փետրվարից Ադրբեջանը հետախուզում էհայտարարել նաև Հայաստանի նախկին նախագահներ ՌոբերտՔոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ադրբեջանիդատախազության տվյալներով՝ Քոչարյանն ու Սարգսյանըհետախուզվում են 1988 թվականից՝ «իրենց անջատողականգործունեության համար»։ Այդ մասին ադրբեջանականլրատվամիջոցներին հայտնել է զինվորական դատախազությանհատուկ քննչական բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։ 

 

Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակն այսքանով չիսահմանափակվում. 2020 թվականի նոյեմբերին հետախուզում էհայտարարվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարՍեյրան Օհանյանի, ԼՂ ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Արման Բաբաջանյանի ու Ջալալ Հարությունյանինկատմամբ։

 

Ցուցակում կան նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերիմիության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպ»-իսեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս»-իսեփականատեր Դավիթ Գալստյանը:

 

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, «այդ անձինք 2001-2021 թվականներին մեծ ծավալով Հայաստան ենտեղափոխել ռազմական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ևսարքեր, որոնք այնուհետ տեղափոխվել են Ղարաբաղ և հարակիցտարածքներ»։ Ըստ ադրբեջանական կողմի, նրանց բոլորինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է ։ միջազգային հետախուզում։

 

Նշվում է, որ Ադրբեջանը դիմել է օտարերկրյա գործընկերներինիրավական օգնության համար։

Այս թեմայով
am