Շտապ պետք է օդային միջանցք բացվի` Արցախում ռազմական գործողությունների և այսօրվա պայթյունի հետևանքով վիրավորներին արագ Հայաստանի բուժհաստատություններ հասցնելու համար․ Աբրահամյան

Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին գործողությունների հետևանքով և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի վիրավորներին արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար, գրել է ՀՀԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:

Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:

Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»,- ընդգծել է Աբրահամյանը:

Այս թեմայով
am