ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայկական կողմի հետ բանակցություններ նախատեսված չեն․ Բայրամով

Ադրբեջանն առայժմ չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ում հանդիպում ևս նախատեսված չէ։

Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նաև հաստատել է, որ մասնակցելու է Արցախի հարցով սեպտեմբերի 21-ին նախատեսված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։

Այս թեմայով
am