Բացառիկ համախմբում. 30 քաղաքական ուժ ընդհանուր համաձայնության է եկել. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ գրասենյակում ավարտվեց 30 քաղաքական ուժի մասնակցությամբ քննարկումը։ 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մասնակից բոլոր ուժերը միասնական էին և գիտակցում էին, որ այս իրավիճակում պետք է միավորվել։

«Ունենք հայտարարության տեքստ, որը ճանապարհային քարտեզ է, նշված են գործողությունները։ Սակայն բոլոր ուժերը իրենց խորհրդներում պիտի քննարկեն, որից հետո կհրապարակվի այն»,-նշեց Սաղաթելյանը և հավելեց.

«Ցանկացած առաջարկ, որ կհաստատվի՝ պիտի իրականացվի փողոցային պայքարով ժողովրդի հուժկու աջակցությամբ, այլապես այն կմնա թղթի վրա»,-ասաց Սաղաթելյանը

Այս թեմայով
am