Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիների. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիների, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
 

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին:
 

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»:

Այս թեմայով
am