«Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ». Զախարովա

Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղում Բաքվի՝ «հակաահաբեկչական գործողության» հետ կապված, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարելի է հասնել՝ իրականացնելով համաձայնեցված և թղթի վրա գրված ճանապարհային քարտեզները: Իրավիճակը կարգավորելու համար պետք է կատարել պայմանավորվածությունները և չհրահրել»,- նշել է նա: