ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված ՊՆ գեներալի որդին կալանավորվեց

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ -ի կողմից ձերբակալված պաշտոնյան, որը մաքսային աշխատող է, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ -մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին է ՝ Էռնեստ Գրիգորյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռունցիոն կոմիտեն վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը։
Meganews.am-ը գրել էր, որ ձերբակալել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի։ Աշխատակիցները նրանց ձեռնաշղթաներով տարել էին օդանավակայանից։