Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը, քննարկվել է ռազմական համագործակցությունը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ:
Ադրբեջանական կողմից ընդգծել են նման հանդիպումների ընդլայնման և փոխգործակցության անհրաժեշտությունը՝ երկու երկրների բանակների միջև ռազմական համագործակցության ամրապնդման համար:
Հատուկ կարևորվել է ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակումը: