Փաշինյանը քաղաքական ապտակ ստացավ, երևանցին իշխանության վերարտադրման հնարավորություն չտվեց

Երևանցիների պասիվ մասնակցությունը լռելյայն բոյկոտ էր իշխանությանը։ Երևանցին, տանը նստած, ոչ ասեց իշխանությանը, քանի որ ընտրությունները վերելակի մասին չէին, այն քաղաքական նշանակություն ուներ։ Երևանը մասնիկն է այն մեծ անվտանգային համակարգի, որի մեջ ապրում ենք՝ Արցախ, Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք։

24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

 

 «Նիկոլ Փաշինյանը քաղաքական ապտակ ստացավ, երևանցին իշխանության վերարտադրման հնարավորություն չտվեց։ Մեռնել արժեր, որ այդքան ֆինանսական, մարդկային ռեսուրս ծախսելուց հետո ճռռալով հազիվ 70 հազար քվե հավաքեցին։ Ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը էլ իշխանություն չունի»,- ավելացրեց Մանուկյանը։  

 

 

Այս թեմայով
am