Կոչ ենք անում հայերին միասին ապրել, Ադրբեջանը պատերազմ չի ուզում. ադրբեջանցի պաշտոնյա

Բաքուն հայ բնակչությանը միասին ապրելու կոչ է անում, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը:

«Որոշ հայ գաղափարախոսներ բարձրացնում են հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության հարցը: Հարց է առաջանում, թե ինչպես է հայ բնակչությունը, մինչև ռազմական հակամարտության սկսվելը, երկար ժամանակ ապրում Ադրբեջանում, այդ թվում՝ Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում` որպես հարգված քաղաքացիներ` ունենալով բավական հեղինակություն  հասարակության մեջ։

 

Մենք քաջալերում ենք հայ բնակչությանը միասին ապրելու»,- նշել է նա։

 

Ադրբեջանցի պաշտոնյանի խոսքով՝ ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում։

 

«Այսօր մենք անհանգստացած ենք ռազմական ագրեսիայի հետևանքով ավերված բնակավայրերի շուտափույթ վերականգնման և իրենց հայրենիքում տեղահանված 750 հազար բնակիչների հնարավորինս արագ վերադարձով իրենց տներ»,- ասել է Նագիևը։

Այս թեմայով
am