Ավագանի անցավ 5 ուժ, ՔՊ-ն 50%+1 չհավաքեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» կուսակցություն-1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34% «Հանրապետություն» կուսակցություն-11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8% «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն-3.64% «Մայր Հայաստան» դաշինք-15.43%
Իշխող ՔՊ օգտին քվեարկել է ընտրողների 32,57%-ը (75,463 ձայն)։ Դա հնարավորություն չի տալիս ՔՊ-ին ինքնուրույն ընտրել Երևանի քաղաքապետին։ Իր հետ կոալիցիան չբացառած «Հանրապետություն» կուսակցությունն էլ ստացել է 11.32%-ը։ Նախնական հաշվարկներով, նրանք կունենան 65-տեղանոց ավագանիում 24 և 8 ձայն, մյուս ուժերի ձայների հանրագումարը 33 է։ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին։
Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից մասնակցել է 234,553-ը 28.46%-ը։ Համեմատության համար, 2018 թվականի սեպտեմբերին ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը։ 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգի։