Կընդունի՞ Հայաստանն Էրդողանի առաջարկը. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանեց Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: Ասաց` քննարկվում են հանդիպումների տարբեր առաջարկներ:

«Առաջարկություններ ու գաղափարներ կան։ Չեմ ուզում առանձնացնել դրանցից մեկը։ Հարցն այն է, որ սա միակ միտքը չէ, որ ես մեկնաբանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկ էր արել կազմակերպել քառակողմ հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Այս թեմայով
am