Երևանում ավագանու ընտրությունները բնականոն ընթացքով անցկացվում են, դրանք բավականին մրցակցային են. ԿԸՀ նախագահ

Երևանում գործող 475 տեղամասն էլ ժամը 08։00-ից բացվել են, 460 տեղամասերում ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներից բացի եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք, ճեպազրույցում ասաց Վահագն Հովակիմյանը։

Ընդհանուր առմամբ 23 դեպք է գրանցվել, որտեղ չեն եղել ընտրական հանձնաժողովի անդամներ, միայն 3 դեպքում է տարածքային ընտրական հանձնաժողովը նոր նշանակում արել ԸՕ սահմանված կարգով։

Ընտրատեղամասերում բոլոր սարքերը տպել են զրոյական տեղեկանք, ԿԸՀ–ն էլ առցանց վերահսկում է քվեարկությունը։

 

 

Այս թեմայով
am