«ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է». Փաշինյան
|
«Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանում նաև առաջին էլեկտրովտոբուսն է դուրս եկել երթուղի: «Հիմնական խնդիրը, որ ծագում է և որը, ենթադրում եմ, շուկայի հարց է ու հընթացս կկարգավորվի, լիցքավորման հետ կապված դժվարություններն են»,- շարունակեց Փաշինյանը: |