Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: 
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: 
«Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղդասարյանը:

 

Այս թեմայով
am