Ինտենսիվ անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում` սեպտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ին, 10-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։