Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Սյունիքի մարզի կատարած այցի շրջանակում ծանոթացել է Կապան համայնքում բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրերի ընթացքին. (լուսանկարներ)
արչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Սյունիքի մարզի կատարած այցի շրջանակում ծանոթացել է Կապան համայնքում բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրերի ընթացքին. (լուսանկարներ)
- 20:03
- 30 Օգոստոսի, 2023

«Նյու Հաուս» շինարարական ընկերությունը 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում Կապանում կառուցում է 12 հարկանի երկու բազմաբնակարան շենք` ընդհանուր 128 բնակարաններով:

Մեկ շենքի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, իսկ մյուսի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրերի ընթացքի, բնակարանների վաճառքի հետ կապված հարցերով և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում նման ծրագրերի իրականացումը:


