Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, ով այսօր վաղ առավոտյան ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթով, թույլ չեն տվել հատել սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Տելեգրամ-ալիքը:
2009–2013 թթ նա եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը: