Հաջորդ շաբաթ կսկսենք Երևան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան

Մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթների իրականացմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթները։ Որոշ դիտարկումներ ունեմ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին և ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- ասաց Փաշինյանը։

 

 

Այս թեմայով
am