«Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքը բացելուն այլընտրանք»․ ԵՄ ներկայացուցիչ
ՄԱԿ-ի ԱԽ՝ Արցախի հարցով արտահերթ նիստում ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության գործերի հանձնակատարը․ «Լաչինի միջանքում տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան 8 ամիս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Բնակչությունն անհրաժեշտ նյութերի ու պարագաների պակաս ունի․ անմիջապես պետք է բացել տեղաշարժը Լաչինի միջանցքով»։ Նրա խոսքով՝ Ակնայի ճանապարհը չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքը բացելուն այլընտրանք։
ԵՄ ներկայացուցչի ելույթից հետո նախագահողը հայտարարեց նիստի ավարտի մասին։