Աշխարհի Հայե՛ր` ու՞մ ենք սպասում

Հայ Արիական Միաբանության նախագահ`Արմեն Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Աշխարհի Հայե՛ր` ու՞մ ենք սպասում.֊ ԱՐՑԱԽԸ` Արցախի Հանրապետության ավելի քան 120.000 հայեր ենթարկվում են ՍՊԻՏԱԿԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ` դատապարտվել են ԴԱՆԴԱՂ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ...
Աշխարհի (2004թ. ՄԱԿ֊ում գրանցված) 233 անկախ եւ կախյալ երկրների (չճանաչված երկրների հետ շուրջ 240), ավելի քան 8 միլիարդ բնակչության լուռ,  անմարդկային եւ ցեղասպան֊հայասպան հայացքների ներքո...
Այս ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՃԻՐԸ իրականացվում է ԵՌԱԿՈՂՄ...
* Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպան֊հայասպան բնույթը գիտենք֊տեսել ենք քանիցս...
* Ռուսաստանի (դեռ ցարական եւ հաջորդիվ)` "Հայաստանն առանց հայերի" գործելաոճին եւ Հայաստանի հետ դաշինքը ստորաբար խախտելու քաղաքականությանը եւս ծանոթ ենք...
* Բայց, որ Հայաստանը (այս դեպքում` ՀՀ իշխանություններն ու սրանց ընտրազանգվածը) ինքը կմասնակցի հայերի ցեղասպանությանը` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՆ է, որ ԱՄԵՆԱԶԱՐՀՈՒՐՀԵԼԻՆ է ...
1. Ադրբեջանը, Թուրքիայի միջազգային հովանավորությամբ շրջափակել է Արցախը եւ 120.000 հայերի ենթարկում է ցեղասպանության...
2. Հայաստանի իշխանությունները խախտելով ՀՀ եւ ԱՀ միջեւ ստորագրված բազմաթիվ պետական փաստաթղթեր, արհամարհելով ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԸ` ՀՀ֊ԱՀ֊ՍՓՅՈՒՌՔ, բանավոր համաձայնությամբ, թե Արցախը Ադրբեջանի մաս է, "կույր" աշխարհի հետ միասին հետեւում են արցախահայերի ցեղասպանության իրականացմանը...
3. Ռուսաստանը, որպես 2020թ. Եռակողմ համաձայնության նախաձեռնող եւ մասնակից, "քաղաքական պոռնկության" կանոններով հրաժարվում է իր "խաղաղապահ ուժերի" միջոցով ապահովել խաղաղությունն Արցախում ռւ ազատ ելումուտը Բերձորի միջանցքով...
Այս ամենը, ինչպես վերը նշվեց, կատարվում է աշխարհում փաստացի գոյություն ունեցող շուրջ 240 երկրների ավելի քան 8 միլիարդ բնակչության աչքի առաջ... եւս մեկ չճանաչված երկրի` Արցախի Հանրապետության ավելի քան 120.000 բնակչության նկատմամբ...
Աշխարհի Հայեր.֊
Աշխարհի այս թուրքամետ եւ հայատյաց գործելաոճը մեզ համար նորություն չէ, ուստի` ՊԵ՛ՏՔ Է ՈՒՇՔԻ ԳԱՆՔ ԵՒ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՈԻՆՑՔՈՎ ՓՈԽԵ՛ՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՀԱՅԱԿԵՐ ԸՆԹԱՑՔԸ ԵՒՍ...
ՄԵՆՔ ԴԱ ԿԱՐՈ՛Ղ ԵՆՔ ֊ ՔԱՆԻՑՍ ԱՐԵ՛Լ ԵՆՔ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՏԻԵԶԵՐԱԳԵՆ ՀԱՅԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ֊ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ` ՀԱՅԻ ԱՐԱՐՉԱԿՆԻՔ ԵՒ ԱՍՏՎԱԾՕԾՅԱԼ ԲՆՕՐՐԱՆ֊ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ...
ՈՏՔԻ՛ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐ...
ՓԱ՛ՌՔ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅՔԻՆ...
Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Հայ Ազգայնականների Համախմբում (ՀԱՀ)
15.09.2023թ.֊ Քաղաքամայր Երեւան
 

Այս թեմայով
am