Արմենի ձայնն այսօր շատ ավելի լսելի է, քան եղել է մինչև նրա՝ անազատության մեջ գտնվելը․Տիգրան Աբրահամյան

Արմենն իր ասելիքն ասել է և ասելու է, Արմենի ձայնն այսօր շատ ավելի լսելի է, քան եղել է մինչև նրա՝ անազատության մեջ գտնվելը։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշտոնյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

«Արմեն Աշոտյանի ելույթներն այսօր շատ ավելի մարդ են կարդում, նրան այսօր ավելի շատ մարդ է լսում, քան դա եղել է մինչև նրա՝ ազատազրկման վայրում գտնվելը։ Արմենի նման մարդիկ մեր քաղաքական դաշտի ռազմիկներն են։ Նրանց նմաններին՝ սպառնալիքներով, ճնշումներով, որևէ ձևով պարզապես կագնեցնել չի լինելու»,- հայտարարեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը «պայքարում է իր հողի ու ջրի համար»։ 

Պատգամավորն ընդգծեց, որ «Արմենի գործը շինծու, կարված, ակնհայտ ընդգծված է քաղաքական բաղադրիչներով, որևէ ապագա բնականաբար չի կարող ունենալ»։

Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 16–ին։ Նա և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու համար: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Այս թեմայով
am