Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է․Աննա Մկրտչյան

Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը եկել է աջակցելու ՀՀԿ-ի կալանավորված փոխնախագահին։
«Այս ապօրինությունների մեջ թաթախված յուրաքանչյուրը շատ լավ գիտի՝ ինչ է անում, շատ լավ գիտի այն հանցագործությունների չափաբաժինը, որ վերցրել է իր վրա։ Շատ լավ գիտի, որ օրենքի և իրավականության փոխարեն ընտրել են ապօրինությունն ու ինչ-որ մեկի քմահաճույքները կատարելը»,- ընդգծեց Մկրտչյանը։

Ըստ նրա՝ հազարավոր մարդիկ «ամեն օր սպասում են կալանավորված Արմեն Աշոտյանի գրվածքներին, հոդվածներին, որպեսզի ստանան մեկ հարցի պատասխանը, թե ինչ անել հետո»։

«Մեր պայքարն՝ այստեղ, պարոն Աշոտյանի պայքարը՝ միգուցե այնտեղ, բայց վերջնանպատակը հաղթանակն է»,- ընդգծեց նա՝ հավելելով որ դա լինելու է «Հայաստանի Հանրապետության հաղթանակը»։

Այս թեմայով
am