Աշտարակում գործող «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ կրակոցներ են արձակել Hyundai-ի ուղղությամբ. Shamshyan.com

Օգոստոսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ: Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Արման Սիմոնյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Վրեժ Գալստյանին կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Կրակոցների պահին ավտոմեքենայում են եղել Վ․ Գալստյանն ու Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Պապիկ Հակոբյանը։Ապա կրակոցներ արձակելուց հետո Ա․ Սիմոնյանը դիմել է փախուստի, իսկ Վ․ Գալստյանն ու Պ․ Հակոբյանը նշված ավտոմեքենայով հեռացել են դեպիք վայրից։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարում Վ․ Գալստյանի եղբայր, Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Բաբկեն Գալստյանի հետ, ով ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացնում նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում է կրակոցի 4 հետք։

Այս թեմայով
am