Կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռաբար ընթանան. Թուրքիայի ԱԳ նախարար
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում նորմալացման գործընթացն արագացել է, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռաբար զարգանա»,- ասել է նա։