«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը». կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն խստորեն դատապարտում է Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը։

Նա ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: 

«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ»,- «Թվիթեր»-ում գրել է կոնգրեսականը։

Այս թեմայով
am