Պահանջում եմ տեսազանգ հորս հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմում է ԿԽՄԿ–ին

Վերա Խաչատրյանը կասկածներ ունի` գուցե հայրը կոմայի մեջ է կամ այլևս ողջ չէ, այդ պատճառով տեսազանգ չեն ապահովում։

 

«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից` հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունենք։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է,  կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ,  դրա համար տեսազանգ չեն ապահովում»,– նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

 

Այս թեմայով
am