Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews-ին․ անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»։ |
Աղբյուրը` Նազելի Բաղդասարյան