Մեկնարկել են Ոստիկանական գվարդիայի ձևավորման քննարկումները
Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։