Արսեն Թորոսյանը Հայաստանից դուրս աշխատանք է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տեւական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները: Ամիսներ առաջ հանրահավաքի անհաջող փորձից հետո նոր մոբիլիզացիա է նա նախապատրաստում՝ հույս ունենալով իշխանությունը վերցնել։

Զուգահեռ հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել եւ ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի  ճանապարհով ադրբեջանցիների հետ առեւտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են։
 

Մեզ պատմեցին, որ Բաբայանի անիրատեսական ծրագրերը դարձել են ասելիք, այն, որ նա բոլորին համոզում է, որ կարճ ժամանակում կարելի է հզորանալ, վերականգնել բանակը, եթե ինքը գա իշխանության»:
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am