«Արդյո՞ք չեն փոշիանում նախկին բանակցությունների արդյունքները»․ լրագրողը՝ Փաշինյանին
|
«Նախ ասեմ՝ անկախ տեղից բանակցողները չեն փոխվում. այսինքն՝ Մոսկվայում է, Վաշինգտոնում, թե Բրյուսելում. բանակցողները չեն փոխվում, բանակցում են Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, և այս բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր, բանակցությունների լուծումների հասնելը մեզ է հարկավոր, օրակարգը չի փոխվում»,- այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ՝ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե արդյոք մի բանակցությունից մյուսը, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում բանակցելը որոշ խնդիրներ, որոնք թվում են լուծված, չե՞ն փոշիանում, պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |