Թուրքիայում նորից անտառային հրդեհ է

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից  հայտնում են, որ Քահրամանմարաշ (պատմ․՝ Մարաշ) նահանգի Դուլքադիրօղլու շրջանի Քաբասաքալ գյուղի հարակից տարածքներում բռնկվել է անտառային հրդեհ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ ու ջրցան մեքենաներ։

Դեպքի վայր է ժամանել նաև Մարաշի անտառատնտեսության տնօրեն Յուսուֆ Քարաթին և տեղում ծանոթացել տարվող աշխատանքներին։ Նա  հայտնել, որ մինչ այս պահը վնասվել է մոտ 30 հա անտառածածկ տարածք։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են թե օդային և թե ցամաքային ճանապարհով, բայց քամին նպաստում է հրդեհի ավելի ուժգին տարածմանը։

Բնակավայրերին սպառնացող հրդեհի պատճառով հրշեջները տարհանել են մի քանի անձնանց։

Այս թեմայով
am