«Ի՞նչ դիրքորոշում ունեք Աղդամ-Ստեփանակերտ օգնության մասին»․ լրագրողը՝ Փաշինյանին

«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարց քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին, որի ստորագրողներից մեը ես եմ՝ Հայաստանի Հանրապետությունը: Հետևաբար, մենք այդ հարթակներում քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և այդ միջանցքի բացման և այդ միջանցքով բեռների, տրանսպորտային միջոցների, քաղաքացիների տեղաշարժման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկում»,- ընթացող ասուլիսի ժամանակ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախին օգնություն տրամադրելու հարցում:

Այս թեմայով
am