Ալիևը խոսել է ԼՂ-ի օկուպացված հատվածի բնակեցման և ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում՝ խոստացել է առաջիկա երեք տարիների ընթացքում 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մինչև 2026 թվականը միայն Ղարաբաղի տարածաշրջանում նախատեսվում է 150 հազար մարդու վերադարձ»,- ասել է Ալիևը:

Նա խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումից՝ նշելով, որ մինչև տարեվերջ Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը իրատեսական է։

Այս թեմայով
am