«Մենք այսօր պետք է կանգնենք՝ մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտենք». Արթուր Դավթյան

 

«Ես էստեղ եմ գտնվում որպես ՀՀ պարզ քաղաքացի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մասնակցում է Երևանում անցկացվող Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքին:

«Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի հերոսական ժողովրդին: Ես չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը մեկ օրվա, մեկ գործողության կամ մեկ անգործության արդյունք է: Մենք, ուղղակի այսօր պետք է կանգնենք՝ մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտնեք: Դիրքորոշումներից մեկը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Դավթյանը:

Մանրամասները`տեսանյութում

Այս թեմայով
am