Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը

Բաքուն Երեւանից պահանջել է դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ղեկավար Մուխթար Բաբաևի անունից Հայաստանի կառավարությանն ուղղված նամակում ասվում է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի համաձայն՝ Երևանը պարտավոր է Բաքվին ծանուցել շրջակա միջավայրի վրա այդ գործունեության ազդեցության մասին, որը, ըստ ադրբեջանցի նախարարի, չի արվել։ 

 

Այս հարցի վերաբերյալ Բաքուն ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

 

 

Այս թեմայով
am