Արմեն Գալջյանը և Նուարդ Վարդանյանը՝ Երևանի ընտրություններում՝ ՔՊ-ի առաջին համարներում լինելու մասին․ «ՀԺ»

Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն կազմում է Երևանի ավագանու իր ընտրացուցակը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

«Ըստ այդմ՝ առաջին հնգյակում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և նույն խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը:

Լուրը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց վերջիններիս հետ: Արմեն Գալջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության վարչության կողմից որևէ հաստատված ցուցակ չկա։

Իսկ ահա Նուարդ Վարդանյանը տարածվող տեղեկությունները համարեց բամբասանք և իրականությանը չհամապատասխանող։

«Չեմ հաստատում այդ տեղեկությունը։ Մամուլում հրապարակումներ կան, բայց որևէ քաղաքական հայտարարություն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից չի եղել, դեռ չկան ցուցակները։ Պետք է բամբասանքների՞ արձագանքեմ»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ կուսակցությունում հարցի վերաբերյալ չի եղել որևէ քննարկում», — գրել է թերթը։

Այս թեմայով
am