Աստղիկ Աստվածուհու զայրույթը թափվի էս տեսակի գլխին, որ ազատվի իմ երկիրը
Հե՜յ, որոշ տեսակ, որ լափամանդ կդնես առաջդ ու կլակես լափդ ու կասես՝ շնորհավոր Վարդավառ, հիշիր, որ Արցախում հաց չկա։ Չեմ ասում՝ գոնե կարդա՝ ինչ տոն է Վարդավառը, որովհետեւ քեզ համար կապ չունի՝ տոն, ծիսակարգ, արարողակարգ, իմաստ․․․ քեզ համար մի իմաստ կա՝ լափել-լակելը․․․
Հե՜յ, որոշ տեսակ, որ ամեն բան խառնել ես, Վարդավառը ձնոցի դարձրել, երաժշտությունը աղմուկի վերածել, Աստղիկ Աստվածուհու տոնին նվիրված ծիսական ուտեստի համտեսումը՝ ուտուշ-խմուշի, միեւնույնն է՝ Վարդավառի շնորհը չես ստանալու․․․
Հե՜յ, որոշ տեսակ, լափասեղանիդ երկարությունից որ որախանաս, հիշիր, Արցախին տեր չկանգնելով՝ երկրիդ սահմանների երկարություններն էլ է փոխվել։ Բայց դու ու՜ր, սահմանն ու՜ր։ Քո սահմանը դռանդ դեմի շորն է, որ հաստատ դեմքիցդ ու մտքերիցդ ավելի մաքուր է․․․
Հե՜յ, որոշ տեսակ․․․ ասա՝ ում ինչ եմ ասում։ Էս օրով միայն մի բան պիտի ասեմ՝ Աստղիկ Աստվածուհու զայրույթը թափվի քո տեսակի գլխին։
Քո տեսակի, որ անսեր ծնվեցիք, անսեր մեծացաք ու ատելություն տարածեցիք իմ երկրում։
Անտոհմիկներ եք դուք, որ չեք ծնվել, պարզապես ժամանակն եկել է, ընկել եք համապատասխան տեղից։ Անազգ եք դուք՝ առանց անցյալի ու ապագայի, ձերը միայն ներկան է՝ «կուխնիա-տուալետ» ճամփով։ Անհայրենիք եք դուք, ձեզ համար չկա պատմություն, բնօրրան, երկիր հասկացությունը, ձեզ համար պարզապես կա բնակատեղի ու կապ չունի՝ ով էնտեղ կապրի, ձեր պես անհայրենիքի կգտնեք, կմերձենաք ու էլի մի անհայրենիքի կցրթեք, որ դարձյալ կծնվի անսեր, կմեծանա անսեր ու շրջապատին միակ տվածը ատելությունը կլինի։
Աստղիկ Աստվածուհու զայրույթը թափվի էս տեսակի գլխին, որ ազատվի իմ երկիրը։
Արմենուհի Մելքոնյան