Մտքերի փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և էական․Շառլ Միշելը
Մտքերի փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և էական․ ասել է Շառլ Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, և որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ պետք է առավել ակտիվացնել սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները։
Անդրադարձել են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։
Պայմանավորվածությունների չորրորդ կետը վերաբերում է տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
«Շեշտել եմ Լաչինի ճանապարհը բացելու կարևորությունը, նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի կողմից․ երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։