Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից մանրամասներ է հայտնել ՀՀ կառավարությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին,
երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին,
տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը,
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին,
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը,
գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ: