Երևանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս. բնակչության ճակատագրի պատասխանատվությունը 3-րդ երկրներինը չէ
Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, այդ որոշումը արմատապես փոխել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ